Առնվազն յոթ մարդ Է զոհվել Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով

Armenpress 12:19, 28 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն յոթ խաղաղ բնակիչ Է զոհվել Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հսկման գծում՝ պակիստանյան Սիալկոտ շրջանում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 28-ին գրել Է DAWN պակիստանյան թերթը՝ հղում անելով սահմանապահ զորքերի աղբյուրների:

Հրատարակության տվյալներով՝ փոխհրաձգությունն սկսվել Է օգոստոսի 28-ի վաղ առավոտյան Չարվա, Հարփալ, Չաթրար եւ Սուչիթղար բնակավայրերի մերձակայքում: Մի քանի մարդ վերքեր Է ստացել: Տուժել են նաեւ գյուղի բնակիչներին պատկանող անասունները, ավերվել Է մի քանի տուն:

Ինչպես հաղորդել Է IANS հնդկական գործակալությունը, Հնդկաստանի տարածքում փոխհրաձգության հետեւանքով զոհվել են երեք խաղաղ բնակիչներ, վիրավորվել Է եւս ինը մարդ: Փոխհրաձգությունն սկսվել Է գիշերվա ժամը 1-ին:

Հնդկաստանը եւ Պակիստանը միմյանց մեղադրում են փոխհրաձգության սանձազերծման մեջ:

Ներկայում Քաշմիրում Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ չկա պաշտոնական սահման. երկու պետությունների բանակներին բաժանում Է հսկման գիծը: Հնդկաստանը Պակիստանի բանակին ու հատուկ ծառայություններին մեղադրում Է զենքը ձեռքին մուսուլմանների տարածաշրջանն անջատելու օգտին պայքարողներին աջակցելու մեջ: Իսլամաբադը մերժում Է այդ մեղադրանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` AFP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am