Դոլարի և եվրոյի փոխարժեքը նվազել է, ռուբլունն աճել

Armenpress 18:30, 27 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 27-ին, կազմել է 484.70 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.79 դրամով: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 547.08 դրամ (նվազել է 8.95 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 750.70 դրամ (նվազել է 9.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.23 դրամ (աճել է 0,27 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 232.1 դրամ, ոսկին՝  17,755.08 դրամ, պլատինը՝ 15,515.21 դրամ:

Օգոստոսի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 483.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 483.75 դրամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am