Ադրբեջանում հունվար-հունիսին քայքայվել է վեց հազարից ավելի ընտանիք

Armenpress 17:26, 27 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի` 2015 թվականի առաջին կեսին ամուսնությունների տվյալների համաձայն` այդ երկրում նշված ժամանակահատվածում 6,4 հազար  ընտանիք է քայքայվել:

Այս մասին, ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ»-ը:

Ադրբեջանի Պետվիճկոմի տեղեկատվական բաժնի ղեկավար Ռաֆայել Սուլեյմանովը հայտնել է, որ 2015 թվականի առաջին կեսին Արդարադատության նախարարության շրջանային քաղաքացիական ակտերի գրանցման բաժինների կողմից երկրում 38,6 հազար ամուսնություն եւ 6,4 հազար ամուսնալուծության դեպք է գրանցվել: Այսինքն` Ադրբեջանում ամունալուծությունների եւ ամուսնությունների հարաբերակցությունը կազմել է 16,6 տոկոս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am