Ռուսաստանը հրաժարվել Է դուրս գրել Ուկրաինայի պարտքը

Armenpress 14:15, 27 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի պարտքի վերաձեւակերպմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գուրծակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին:

Օգոստոսի 27-ին ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Ուկրաինան հիմնական վարկատուների հետ պայմանավորվել Է անվանական պարտքի 20 տոկոսի դուրսգրման շուրջ: Համաձայնությունը, ինչպես սպասվում Է, թույլ կտա երկրի պարտային բեռնվածությունը կրճատել մոտավորապես 3,6 մլրդ դոլարով: Ընդսմին Կիեւը խնդրել Էր Ռուսաստանին՝ համաձայնել պարտքի դուրսգրման նույն այն պայմաններին, որոնք քննարկվել Էին մնացած վարկատուների հետ:

Ուկրաինան պարտավոր Է չորս տարվա ընթացքում մոտավորապես 15 մլրդ դոլար տնտեսել արտաքին պարտքի վճարումների գծով եւ մինչեւ 2020 թվականը պարտքը նվազեցնել ՀՆԱ-ի մինչեւ 71 տոկոսը, որպեսզի կատարի Արժույթի միջազգային հիմնադրամի վարկային ծրագրերի պայմանները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am