Արոնյանը հաղթել է Սոյին և այժմ «Սինքֆիլդի գավաթ»-ի առաջատարներից է

Armenpress 11:48, 27 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» անվանումը կրող ուժեղագույն մրցաշարում կայացել են 4-րդ տուրի հանդիպումները, որտեղ Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն  տոնել:

Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Կոմբինացիոն և գեղեցիկ խաղի շնորհիվ գրոսմայստերն առավելության հասավ Ուեսլի Սոյի նկատմամբ: Արոնյանի մրցակիցը հանձնվեց արդեն 28-րդ քայլին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մյուս բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի, և այժմ Արոնյանը 3 միավորով առաջատարների թվում է: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am