PKK-ի հարձակումից երկու կին է վիրավորվել

Armenpress 15:06, 13 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի Սիլվան գավառում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) հարձակվել է անվտանգության վարչության շենքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Քուրդ զինյալներն ինքնաշեն նռնակ են նետել անվտանգության վարչության շենքի վրա, ինչից տուժել են շինության կողքով անցնող երկու կին: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

Անվտանգության ուժերի վրա հարձակված քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով իրավապահ մարմինները գործողություններ են սկսել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am