«Ստյաուա»-ն Դիարասուբայի համար «Շիրակ»-ին կփոխհատուցի 50 հազար եվրո. Dolce- sport.ro

Armenpress 20:29, 11 Օգոստոս, 2015

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուխարեստի «Ստայուա»-ի գլխավոր մարզիչ Միրել Ռեդոյը գոհունակություն է հայտնել թիմում փորձաշրջան անցնող Գյումրիի «Շիրակ»-ի կոտդիվուարցի կիսապաշտպան Դրիսա Դիարասուբայի խաղային որակներից և, ամենայն հավանականութայամբ, վերջինիս կառաջարկվի պայմանագիր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտնում է ռումինական Dolce-sport.ro-ն: Ըստ աղբյուրի,  ռումինական ակումբը Դիարասուբայի համար «Շիրակ»-ին կփոխհատուցի 50 հազար եվրո:

Նախորդ շաբաթ «Շիրակ»-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ակումբը Դիարասուբայի հետ ստորագրելու է նոր պայմանագիր, սակայն մի քանի օր առաջ տեղեկացվեց, որ 20-ամյա ֆուտբոլիստը միացել է «Ստյաուա»-ին:

Դիարասուբան «Շիրակ» էր տեղափոխվել 2014 թվականի ամռանը և հայկական թիմում անցկացրել շուրջ երեք տասնյակ խաղ, խփել 6 գոլ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am