Տիեզերքը մահանում Է, բայց անհանգստանալու հարկ չկա. աստղագետներ

Armenpress 13:10, 11 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստղագիտական միջազգային միության նիստում գիտնականները հավաստել են, որ Տիեզերքը մարում Է. 200 հազար գալակտիկեների վերլուծության տվյալներով 2 միլիարդ տարում Տիեզերքի Էներգատարությունը կիսով չափ նվազել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացի դրանից, ստանալով տվյալներ աստղադիտակների միջոցով՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ավելի ու ավելի քիչ են ծնվում գերնոր աստղեր:     

Ինչպես BBC-ին ասել Է Արեւմտյան Ավստրալիայի ռադիոաստղագիտական կենտրոնից պրոֆեսոր Սայմոն Դրայվերը, մինչեւ Տիեզերքի վախճանը դեռ շատ ժամանակ կա:

Օքսֆորդի համալսարանից աստղաֆիզիկոս Ափրաջիթա Վերման վստահություն Է հայտնել, որ իր գործընկերների հետազոտությունը ելակետ կդառնա տասնյակ նոր հետազոտությունների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am