Վրաստանը կշարունակի ՌԴ-ի հետ հակամարտության լուծման քաղաքականությունը. ԱԳՆ

Armenpress 18:32, 7 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի հետ հակամարտությունը լուծելու եւ առեւտրական-հումանիտար հարաբերությունները վերականգնելու համար Վրաստանը վերջին ժամանակներս զգալի քայլեր Է արել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է օգոստոսյան պատերազմի 7-րդ տարելիցի կապակցությամբ:

«Վրաստանի կառավարությունը մի շարք կարեւոր քայլեր Է արել Ռուսաստանի հետ հակամարտությունը թուլացնելու նպատակով, ինչի արդյունքում երկու պետությունների միջեւ սկսվել Է առեւտրական, մշակութային եւ հումանիտար հարաբերությունների վերականգնումը: Վրաստանի կառավարությունն այսուհետեւ Էլ կշարունակի Մոսկվայի հետ ապաԷսկալացման քաղաքականության իրականացումը»,-ասված Է ԱԳ նախարարության օգոստոսի 7-ի հաղորդագրության մեջ:

Արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ Վրաստանը կշարունակի դիվանագիտական ու քաղաքական բոլոր լծակների օգտագործումը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am