Վեց երեխաների սպանության մեջ կասկածվողը ներողություն Է խնդրել

Armenpress 16:20, 5 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլեգ Բելովին, որին կասկածում են վեց երեխաների, կնոջ ու մոր սպանության մեջ, Կովրովի քաղաքային հիվանդանոցից ուղարկել են Նիժնի Նովգորոդի բժշկական հիմնարկություններից մեկը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Կովրովի հիվանդանոցի մի աղբյուր:   

Պատասխանելով կասկածյալի հուզական վիճակի վերաբերյալ հարցին՝ Կովրովի բուժհիմնարկության ներկայացուցիչն ընդգծել Է. «Նա միայն ներողություն Էր խնդրում բոլորից»:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Բելովը, որը վիրավորվել Էր օգոստոսի 4-ին ձերբակալման ժամանակ, ուշքի Է եկել եւ պատրաստ Է տեղափոխման:

Լուսանկարը` ТАСС



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am