Կրթության իրավունքի իրացումը` ԿԳՆ-ՄԻՊ համագործակցության առանցքում

Armenpress 16:23, 5 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 5-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիների կրթության իրավունքի լիարժեք իրացման, ԲՈՀ-ի ընթացակարգերի և գիտական աստիճանաշնորհման կարգի, ինչպես նաև համընդհանուր ներառական կրթության անցնելու հետ կապված օրենսդրական որոշակի հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գիտական աշխատանքների փորձաքննության նոր կարգի մշակման, կրկնակի քննարկման, համապատասխան իրավական ակտերում որոշակի կարգավորումների հնարավորության, վարչարարական և բովանդակային հարցերում օրենսդրական հստակեցումների հետ կապված խնդիրներին: Այդ կապակցությամբ Արմեն Աշոտյանը հանձնարարել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հետաքրքրող օրենսդրական նախաձեռնությունների նախագծերն ուղակել գրասենյակ` կարծիքի:

Հանդիպման ընթացքում կողմերը վստահություն են հայտնել, որ քաղաքացիների կրթության իրավունքի իրացման հարցերը պետք է իրականացվեն բոլոր իրավական ընթացակարգերին համապատասխան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am