Lexus-ը պաշտոնապես ներկայացրել Է թռչող սքեյթբորդի տեսագրությունը

Armenpress 14:55, 5 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lexus-ը պաշտոնապես ներկայացրել Է իր թռչող տախտակի (հովերբորդի) նախատիպը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Toyota ընկերության մամուլի տեղեկագրում: Amazing in Motion նախագծի շրջանակներում ֆիրման ցուցադրել Է տեսագրություն, որտեղ սքեյթբորդիստ մարզիկ Ռոս ՄակԳուրանը ցուցադրում Է թռչող տախտակի հետ վարվելու հատուկ տեխնիկա:

Lexus Hoverboard նախագիծը մեկնարկել Է մեկուկես տարի առաջ՝ Դրեզդենի Պինդ մարմինների եւ նյութագիտության բնագավառի հետազոտությունների ինստիտուտի գիտնականների մասնակցությամբ, որոնք մասնագիտացել են մագնիսական լեւիտացիայի բնագավառում: Հենց այս տեխնոլոգան Էլ դրվել Է հովերբորդի հիմքում. երկրային ձգողականության ուժը հաղթահարվում Է հեղուկ ազոտով տախտակի գերհաղորդիչների՝ ըստ Ցելսիուսի մինչեւ մինուս 197 աստիճան սառեցման եւ սքեյթ-պարկում հատուկ մագնիսական ծածկույթի միջոցով: Տախտակի դեկան պատրաստված Է հնդկեղեգից:

Lexus-ի թռչող տախտակն առայժմ կմնա աշխատանքային մոդելի փուլում եւ վաճառքի չի հանվի: Նախագծի եւ կոնկրետ սարքի արժեքի մասին չի հաղորդվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am