Հայաստանի տանկիստներն առայժմ երրորդ տեղում են «տանկային բիաթլոնում»

Armenpress 12:18, 5 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տանկիստները Ռուսաստանում անցկացվող բանակային խաղերում առաջին անձնակազմերի մրցարշավից հետո երրորդ տեղն են զբաղեցնում «Տանկային բիաթլոն» մրցույթի անհատական մրցաշարում: Առաջին տեղը գրավել Է Ղազախստանի հավաքականը, երկրորդ տեղում Ռուսաստանի հավաքականն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, լրագրողներին հայտնել Է Բանակային միջազգային խաղերի գլխավոր դատավոր գեներալ-մայոր Դմիտրի Գորբատենկոն՝ մեկնաբանելով մրցումների միջանկյալ արդյունքները: «Սրանք միայն առաջին մրցարշավի նախնական արդյունքներն են: Ամեն ինչ կարող Է փոխվել. կարող են փոխվել թե առաջատարները, թե հետնապահները:

«Տանկային բիաթլոնում» առաջին անձնակազմերի մրցարշավ արդյունքում առաջին տեղն զբաղեցրել Է Ղազախստանը, երկրորդ տեղը՝ Ռուսաստանի հավաքականը, իսկ երրորդ տեղը՝ Հայաստանի հավաքականը: Անձնակազմերի միջեւ պայքարը շատ լարված Է, բոլորը ջանքեր են գործադրում բանակային այս խաղերում լավագույնի կոչմանն արժանանալու համար»,-ասել Է նա:

Օգոստոսի 4-ին տանկային բիաթլոնում ավարտվել են երկրորդ անձնակազմերի բոլոր մրցարշավները, «Անհատական մրցարշավ» անվանակարգում պայքարում Էին ինն անձնակազմեր: Առաջին երկու մրցարշավներին մասնակցել են Հայաստանի, Անգոլայի, Ռուսաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի եւ Չինաստանի թիմերը: Օրվա երկրորդ կեսին մրցարշավն ավարտել են Քուվեյթի, Ղրղզաստանի եւ Ղազախստանի տանկային անձնակազմերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am