Ռուսական ստորաբաժանման ավելի քան 150 զինծառայողներ վարժանքներ են սկսել Հայաստանում

Armenpress 15:39, 4 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճառագայթումային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության (ՃՔԿՊ) ռուսական ստորաբաժանման ավելի քան 150 զինծառայողներ վարժանքներ են սկսել Հայաստանում, որոնք կտեւեն մեկ ամիս: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից: Զինծառայողները վարժանքների ընթացքում կուսումնասիրեն ճառագայթումային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր նմուշների մարտավարական-տենիկական բնութագրերը, կիրառման կարգը եւ հակառակորդի խոցման ուժը:

«Ինքնուրույն պատրաստման ընթացքում զինծառայողները կյուրացնեն մասնագիտական, մարտավարական, կրակային, բժշկական եւ ֆիզիկական պատրաստության նորմատիվները: Ստորաբաժանումների կազմում մասնագետները կառաջանցնեն աերոզոլային ծխավարագույրներ եւ կյուրացնեն վարակման գոտուց դուրս եկած զորքերի վարակազերծման հարցերը, կմշակեն նրանց ցուցակային զենքը, ռազմական տեխնիկան, համազգեստը եւ հանդերձանքը»,- ասված Է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am