Հնդկաստանում առնվազն 11 մարդ Է զոհվել շենքի փլվելու հետեւանքով

Armenpress 13:09, 4 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հարավում օգոստոսի 4-ին առնվազն 11 մարդ Է զոհվել եռահարկ շենքի փլվելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղի փրկարարական ծառայության ներկայացուցիչները:

Միջադեպը տեղի Է ունեցել գիշերը՝ մոտավորապես ժամը 2-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:00-ին), Մահարաշտրայի նահանգի Տհանե քաղաքում, երկրի ֆինանսական մայրաքաղաք Մումբայիից ոչ հեռու: «11 մարմին Է հայտնաբերվել փլատակներում, եւս յոթ մարդու ողջ են գտել: Մեկ հոգի համարվում Է անհետ կորած»,-»Ֆրանսպրես» գործակալությանը պատմել Է Աղետների արձագանքման ազգային ուժերի (NDRF) ներկայացուցիչ Ալոկ Ավասթին:

Նրա խոսքով՝ շենքը կառուցվել Է առնվազն 50 տարի առաջ, երկու տարի առաջ տեղի իշխանությունները հայտարարել Էին, որ այդ շենքում բնակվելն անվտանգ չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am