Իտալիայի ոստիկանությունը 11 մաֆիոզների Է ձերբակալել «կոզա նոստրայի» պարագլխի մերձավոր շրջապատից
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ոստիկանությունը Սիցիլիա կղզում 11 մաֆիոզների Է ձերբակալել «կոզա նոստրա» մաֆիայի պարագլուխ Մատեո Մեսինա Դենարոյի մերձավոր շրջապատից: Ինչպես օգոստոսի 3-ին հաղորդել Է Сorriere della Sera թերթը, ձերբակալությունները կատարվել են Տրապանի եւ Պալերմո մարզերում անցկացված «Հերմես» գործողության ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ձերբակալվածների թվում Է 77-ամյա Վիտո Գոնդոլան, որը, ըստ հետաքննության տվյալների, ղեկավարում Էր «կոզա նոստրայի» պարագլխի գաղտնի հաղորդակցական ցանցը: Ինչպես ճշտում Է թերթը, հանցագործները շփվում են «պիցինի» կոչվող փոքրիկ թղթե գրությունների օգնությամբ, որոնք թաքցնում են ֆերմաներում՝ գաղտնի տեղերում, եւ ընթերցելուց հետո այրում են:
Դրանց միջոցով Դենարոն ցուցումներ Էր փոխանցում իր ենթականերին: Ոստիկանությունը կասկածում Է, որ առանձին ֆերմերներ գիտեին այս պրակտիկայի մասին եւ աջակցություն Էին ցուցաբերում մաֆիոզին:
«Ես շնորհակալ եմ քննիչներին, իրավապահ մարմիններին եւ պետության բոլոր ներկայացուցիչներին հարվածի համար, որը նրանք հասցրել են մաֆիական կազմակերպությանը՝ ձերբակալելով Դենարոյի շրջապատի այդ մարդկանց»,-հայտարարել Է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին:
Մատեո Մեսինա Դենարոն գլխավորում Է Իտալիայի որոնվող հանցագործների ցուցակը. նա ավելի քան քսան տարի գտնվում Է փախուստի մեջ: Համարվում Է, որ հենց նա Է դարձել «կոզա նոստրա»-ի առաջնորդը՝ 1993 թվականին Տոտո Ռիինայի եւ 2006 թվականին Բերնարդո Պրովենցանոյի ձերբակալություններից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: