Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների շոգ եղանակ

Armenpress 19:02, 2 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքն օգոստոսի 2-6-ին կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, հանրապետության տարածքում օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 3-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +40 աստիճան, oգոստոսի 7-ին` +37 աստիճան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am