ԶԼՄ-ները տեղեկություններ են հաղորդում Ջուլիա Ռոբերթսի ամուսնալուծության մասին

Armenpress 21:40, 31 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը պատրաստվում է ամուսնալուծվել Դենի Մոդերից 13 տարվա ամուսնությունից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` այս մասին հայտնել է OK ամսագիրը: Հրատարակության աղբյուրը պատմել է, որ 47-ամյա Ռոբերթսը և 46-ամյա Մոդերը շատ են վիճում, և ամուսնալուծությունը տեղի կունենա ամուսնու նախաձեռնությամբ:

«Դենին այլևս չի զգում, որ իրենց միությունն իրական է»,- ասել է ամսագրի զրուցակիցը: Gazeta.ru-ն տեղեկացնում է, որ Ռոբերթսի ունեցվածքը 225 միլիոն դոլար է: Զույգն արդեն իսկ վաճառքի է հանել երկու բնակարանները, որոնք գտնվում են Հավայան կղզիներում և Մանհեթենում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am