ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառումն անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

Armenpress 20:51, 31 Հուլիս, 2015

ՄՈՍԿՎԱ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների ընդլայնումն անարձագանք չի մնա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

«Խորհուրդ ենք տալիս մտածել այն մասին, որ նման սադրանք պարունակող գործողությունները ոչ միայն փլուզում են ռուս-ամերիկյան հարաբերությունները, այլ նաև չեն նպաստում համաշխարհային մյուս խնդիրների լուծմանը: Իհարկե, նման վարքագիծը չի մնա առանց մեր արձագանքի»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ը:

Նաև ընդգծվել է, որ Պաշտոնական Վաշինգտոնի որոշումը վկայում է, որ ԱՄՆ-ն առճակատումը սրելու օգտին որոշում է կայացրել:     



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am