Մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի 24-րդ առաջնությունը

Armenpress 12:29, 31 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի 24-րդ առաջնությունը: Օգոստոսի 1-ին երկու հանդիպումներով կմեկնարկի Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունը: Առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը. «Բանանց»-«Միկա» (18:00, «Բանանց» մարզադաշտ), Փյունիկ»-«Ալաշկերտ» (19:00, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ):

Խաղային երկրորդ օրը կկայանան հետևյալ հանդիպումները. «Արարատ»-«Ուլիս» (17:30, «Հրազդան» մարզադաշտ) «Շիրակ»-«Գանձասար-Կապան» (17:30, Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտ): «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am