Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմասնակցի 3x3 բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը

Armenpress 10:20, 31 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կմասնակցի 3x3 բասկետբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:

Օգոստոսի 1-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կկայանան 3x3 բասկետբոլի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնության ընտրական 3-րդ ենթախմբի հանդիպումները, որին կմասնակցի նաեւ Հայաստանը: Արեգ Վաթյանի գլխավորած հավաքականում հանդես կգան Հակոբ Անուշյանը, Սերգեյ Պոդկոլզինը, Միխայիլ Եգորովը եւ Մաքսիմ Կնյազեւը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Ընտրական փուլին մասնակցելու են նաեւ Ֆրանսիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Էստոնիայի, Դանիայի, Լատվիայի եւ Շվեյցարիայի հավաքականները: Առաջին 5 հորիզոնականները զբաղեցրած հավաքականներն իրավունք կստանան մասնակցել եզրափակիչ փուլին, որը տեղի է ունենալու Բելառուսում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am