Հարյուրավոր միգրանտներ կրկնին Լա Մանշի տակի թունելի գրոհ են ձեռնարկել

Armenpress 13:48, 30 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ հազար միգրանտներ  Ֆրանսիայի Կալե քաղաքի կողմից Լա Մանշի տակի թունել ներթափանցելու նոր փորձ են ձեռնարկել՝ Մեծ Բրիտանիա անցնելու համար:  

Ինչպես տեղեկացնում Է “Արմենպրես”-ն, այս մասին հաղորդում են հանրապետության իրավապահ մարմինները: Անցյալ գիշեր ոստիկանության աշխատակիցները կատարել են շուրջ 300 ձերբակալություններ: Ըստ որում գրոհ ձեռնարկած միգրանտների թիվն այս անգամ ավելի քնիչ Է եղել, քան նախորդ օրերին, երբ գիշերվա ընթացքում եղել Է ապօրինի ներթափանցման 2000 – 2500 փորձ:  

Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա անցնելու փորձ անող շատ միգրանտներ, որոնք գլխավորապես եկել են Արեւելյան Աֆրիկայի երկրներից՝ Սոմալիից, Սուդանից, Եթովպիայից, դիմում են ծայրահեղ միջոցների: Վերջին ժամանակներս արդեն գրանցվել են մադկանց մահվան մի քանի դեպքեր: Բառացիորեն նախօրյակին նրանցից մեկը մահացել Է՝ ստանալով հոսանքի հարված, երբ փորձել Է բարձրանալ գնացքի կտուր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am