Նեպալում երկու գյուղերի վրա իջած սողանքների զոհ Է դարձել 15 մարդ

Armenpress 11:11, 30 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալում տեղատարափ անձրեւներից հետո երկու գյուղեր ծածկած սողանքները 15 մարդու կյանք են խլել, եւս մի քանիսը կարող են գտնվել փլավածքների տակ, հուլիսի 30-ին հաղորդել Է Indian Express հրատարակությունը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 11 մարդ զոհվել Է Լումլե գյուղում՝ Կատմանդուից 200 կիլոմետր հեռավորության վրա: Եվս չորս զոհվածների գտել են Դուդխե գյուղում: Ըստ որում հոսքը երկու կամուրջ Է քշել-տարել: 

Ավելի վաղ՝ հուլիսի 25-ին, լեռնային գետերից մեկի ափից իջած սողանքը շրջափակել Է այդ տարածաշրջանը՝ գոյացնելով լիճ, որն սպառնում Է ջրի տակ առնել մերձակա գյուղերը:

Տեղատարափ անձրեւները, որոնք բնորոշ են այս սեզոնի համար, հաճախ են առաջացնում սողանքներ Նեպալի լեռնային շրջաններում եւ հեղեղումներ երկրի հարավի հարթավայրային մասերում, հաղորդել ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am