Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Armenpress 10:00, 30 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մերսինի ծովածոցում տեղին է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Ինչպես հաղորդումէ  «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Երկրաշարժը գրանցվել է հուլիսի 30-ին 01.00-ին երկրակեղևից 18 կմ խորության վրա: Ցնցումները գրանցվել են Մերսինում, Ադանայում, Հաթայում, Օսմանիեում և Գազիանթեփում (Այնթափ): Նյութական կամ մարդկային կորուստներ չեն գրանցվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am