ՀՀ սահմանն ապօրինի հատած անձին հայտնաբերել են Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում

Armenpress 21:27, 29 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի եւ Մալաթիայի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին, ժամը 23.05-ին, Երևան քաղաքի Հարավ-արևմտյան Բ-2 թաղամասում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 22-ամյա Արման Դ.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նա հուլիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի(պետական սահմանն ապօրինի հատելը) 2-րդ մասի հատկանիշներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am