Ոստիկանները հետախուզվող անձին բերման են ենթարկել «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ

Armenpress 21:10, 29 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողները Սևանի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 28-ին, ժամը 17.50-ին «Սասունցի Դավիթ» կայարանի մոտից ՔՀԳՎ բերման է ենթարկվել Սևանի բաժնի կողմից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թ. մարտի 31-ի դատավճռով նշանակված պատժի կրումից խուսափելու համար հետախուզվող, նախկինում դատված 33-ամյա Արգամ Գ.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի մեղադրանքով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am