Բըրբանքում կցուցադրվեն ամերիկահայ արվեստագետների ստեղծագործությունները

Armenpress 16:52, 29 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի  Կալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքում գործունեություն իրականացնող մի քանի տասնյակ հայ երիտասարդ արվեստագետների աշխատանքները կներկայացվեն մեկ հարկի տակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Asbarez»-ը, օգոստոսի 8-ին Բըրբանքի Հայ երիտասարդների ասոցիացիայի մշակութային կենտրոնում կկայանա ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն ամերիկահայ արվեստագետների ստեղծագործությունները` գեղանկարներ, լուսանկարներ, քանդակագործություն:

Սա նմանատիպ երրորդ ցուցահանդեսն է, որ կազմակերպել է Բըրբանքի Հայ երիտասարդների ասոցիացիան: Նախորդ տարի ցուցահանդեսին ներկայացվել էր ավելի քան 100 ստեղծագործություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am