Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավարն այցով ժամանել Է Թեհրան՝ Իրանի հետ հարաբերությունների վերականգնման համար

Armenpress 13:57, 29 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Լորան Ֆաբիուսը հուլիսի 29-ին այցով ժամանել Է Թեհրան: Այս մասին հաղորդել Է France-Presse գործակալությունը: Ֆրանսիայի դիվանագիտության ղեկավարն Իրան Է այցելում 12 տարվա ընթացքում առաջին անգամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

«Իմ այցն (Իրան) մեր երկրների միջեւ նոր հարաբերությունների սկիզբն Է: Ինչպես Իրանն, այնպես Էլ Ֆրանսիան մի շարք պարտավորություններ ունեն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար»,- մեջբերում Է Ֆաբիուսի խոսքը ISNA գործակալությունը:

Թեհրանում Ֆրանսիայի նախարարի համար նախատեսված են մի շարք հանդիպումներ: Նրա զրուցակիցների թվում են Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռոուհանին եւ արտգործնախարարության ղեկավար Ջավադ Զարիֆը: Բացի դրանից, Ֆաբիուսը բանակցություններ կվարի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի, արդյունաբերության, հանքահորերի եւ առեւտրի նախարար Մոհամադ Ռըզա Նեմաթզադեի, ինչպես նաեւ ԻԻՀ-ի փոխնախագահ եւ Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Մասոումե Էբթեքարի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am