Երվանդ Զախարյանն Իրանի զարգացման բանկի տնօրենի հետ քննարկել են 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման ընթացքը

Armenpress 20:30, 28 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ընդունել է ԻԻՀ արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրեն  Ալի Սալեհաբադիին,  ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին, ԻԻՀ արտահանման զար•ացման բանկի միջազգային ֆինանսավորման և ներդրումների վարչության տնօրեն Քամրա Ռեզվանիին, Սանիր ընկերության տնօրեն Սալեհիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը, ՀՀ ԷԲՊ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը, «Բարձրավոլտ էլեկտրացանցերե ՓԲԸ տնօրեն Արամ Անանյանը, ինչպես նաև իրանական պատվիրակության այլ ներկայացուցիչներ:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցերն ու համատեղ իրականացվող նախագծերը: Մասնավորապես, քննարկվել են Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ծրագրի ընթացքը և ֆինանսավորման հարցերը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am