Հարավային Կորեան հայտարարել Է MERS-ի նկատմամբ հաղթանակի մասին

Armenpress 10:28, 28 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունը հայտարարել Է երկրում շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշի կորոնավիրուսի բռնկման փաստական ավարտի մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այս մասին հայտարարել Է երկրի վարչապետ Հվան Գյո Անը:

«Տարբեր գործոնների հանգամանալից քննարկումից հետո կառավարության ներկայացուցիչները եւ բժշկական աշխատողները հանգել են այն եզրակացության, որ վարակն այլեւս քաղաքացիներին չի սպառնում»,- ընդգծել Է նա առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարության աշխատակիցների հետ կայացած հանդիպմանը:

Վարչապետը նաեւ մարդկանց խնդրել Է «հնարավորինս արագ վերադառնալ բնականոն կյանքի»:

Հուլիսի 27-ին տնային կարանտինից հանվել Է վերջին հիվանդը, որը կարող Էր վարակված լինել կորոնավիրուսով:

Վտանգավոր վարակով վարկման նոր դեպքեր երկրում չեն գրանցվել արդեն վերջին 23 օրվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` Reuters

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am