Հնդկաստանում 6-13 տարեկան 6 միլիոն երեխա դպրոց չի հաճախում

Armenpress 22:45, 27 Հուլիս, 2015

ՆՅՈՒ ԴԵՅԼԻ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում 6-13 տարեկան ավելի քան 6 միլիոն երեխա չի հաճախում դպրոց եւ չի ստանում տարրական կրթություն: Նման պատկեր է ստացվել Հնդկաստանի մարդկային ռեսուրսների զարգացման նախարարության իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, երեխաների 77 տոկոսը բնակվում է գյուղական համայնքներում: Դպրոց հաճախելու փոխարեն նրանք օգնում են իրենց ծնողներին դաշտում, ֆերմաներում կամ տանը:

Սոցիոլոգիական հետազոտությունը փաստել է, որ սեռային խտրականություն դպրոց չհաճախելու առնչությամբ գոյություն չունի: Պարզվել է, որ դպրոց չհաճախող երեխաների 52 տոկոսը տղաներ են: Համաձայն հարցման արդյունքների, ծնողները չեն կարողանում երեխաներին ուղարկել դպրոց, քանի որ չեն կարողանում ապահովել նրանց համար հագուստ, գրենական պիտույքներ, ամենօրյա նախաճաշ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am