Օբաման Քենիայում մասնակցել է Աֆրիկայի զարգացմանը նվիրված տնտեսական ֆորումին

Armenpress 13:14, 25 Հուլիս, 2015

ՆԱՅՐՈԲԻ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քենիայի մայրաքաղաք Նայրիոբիում ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման մասնակցել է Աֆրիկայի զարգացմանը տնտեսական նվիրված ֆորումին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով BBC-ն, Օբաման հայտարարել է, որ հպարտ է լինել առաջին ԱՄն նախագահը, ով այցելել է Քենիա: Իր ելույթում Նախագահը կոչ է արել քենիացիներին զբաղվել ձեռնարկատիրությամբ, ինչը կօգնի պայքարել կոռուպցիայի դեմ եւ միաժամանակ կնպաստի երկրի զարգացմանը: Նախատեսվում է, որ Քենյիայում Օբաման կհանդիպի նաեւ Քենիայի Նախագահ Ուխուրու Քենյատոյի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am