Օբաման նշել Է իր նախագահության ժամանակ գլխավոր հիասթափությունը

Armenpress 14:42, 24 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել Է, որ նախագահության ժամանակ իր գլխավոր հիասթափությունը եղել Է ամերիկացիների շրջանում զենքի ազատ ձեռքբերման հնարավորությունը սահմանափակելու նպատակով օրենսդրությունը բարեփոխելու փորձերի անհաջողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  «Եթե դուք տեսնեք այն ամերիկացիների թիվը, որոնք զոհվել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գրոհների ժամանակ, ապա այն պակաս կլինի 100-ից»,.- ասել Է ԱՄՆ-ի նախագահը BBC News-ին տված հարցազրույցի ժամանակ:«Եթե դուք տեսնեք հրաձգության հետ կապված բռնության զոհերի թիվն, ապա դրանք տասնյակ հազարավոր մարդիկ են»,- նշել Է նա:

Ազատ զենք կրելու իրավունքն ԱՄՆ-ի քաղաքացիների համար  երաշխավորված Է Սահմանադրության երկրորդ ուղղմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am