Հոթ-դոգ ուտելու չեմպիոնը կես ժամում մոտ 6 լիտր պաղպաղակ է կերել

Armenpress 15:52, 23 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոթ-դոգներ ուտելու չեմպիոն Մետ Ստոունին նոր ռեկորդ է սահմանել՝ 35 րոպե 40 վայրկյանում ուտելով շուրջ 5.7 լիտր պաղպաղակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, Ben and Jerry's –ի աղանդերը պարունակել է մոտ 13.4 հազար կալորիա:

Սովորաբար Ստոունին հեշտությամբ է հաղթահարում իր առջև դրված ուտելու առաջադրանքները, սակայն այս անգամ, ամենայն հավանականությամբ, լուրջ դժվարությունների է բախվոլ:

23-ամյա Սթոնունի նախատեսում է դառնալ դիետոլոգ: Նա ռեկորդներ է սահմանել տարբեր մթերքների ուտելու մրցույթներում: Օրինակ 5 րոպեում կերել է 182 շերտ բեկոն: Ավելի վաղ նա հաղթել է Nathan's International Hot Dog Eating Contest մրցույթում, որի ժամանակ նրան հաջողվել է հաղթել ութակի չեմպիոն Ջոուի Չեստանատային:

Ստոնունիի քաշը 54 կիլիոգարմ է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am