Վերականգնելով դիվանագիտական հարաբերությունները՝ ԱՄՆ-ը եւ Կուբան ավարտեցին «սառը պատերազմը. The Washington Post

Armenpress 11:28, 21 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ «սառը պատերազմի» ավարտ Է համարել The Washington Post թերթն այս երկու երկրների միջեւ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը:

Միացյալ Նահանգների եւ Կուբայի միջեւ «սառը պատերազմը» պաշտոնապես ավարտվեց 54 տարի, 6 ամիս եւ 17 օր հետո եկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմամբ եւ միմյանց մայրաքաղաքներում դեսպանատների կրկնական բացմամբ»,- հուլիսի 20-ին ընդգծել Է թերթն իր Էլեկտրոնային տարբերկաում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթը նաեւ ուշադրություն Է հրավիրել Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի եւ Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսի բանակցությունների արդյունքների վերաբերցյալ մամուլի համար համատեղ ելույթին: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները «միմյանց են դիմել անուններով» եւ ժամանակ առ ժամանակ անցել «միմյանց լեզվին», նշել Է հրատարակությունը:    

Միեւնույն ժամանակ, հավելել Է The Washington Post-ը, «երկու կառավարությունները պարզորոշ հասկանալ են տվել, որ իրենց միջեւ մնում Է խորը պառակտումը մի շարք հարցերի գծով, ներառյալ ԱՄՆ-ին ուղղված՝ Կուբայի պահանջը վերացնելու առեւտրային բռնարգելքը եւ հրաժարվելու Գունատանամոյի ամերիկյան ռազմածովային կայանից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am