ՀՀԿ-ն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկում կանցկացնի

Armenpress 15:57, 16 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կքննարկի Սահմանադրության 7 գլուխների նախագծի նախնական տարբերակը, որը հրապարակել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը հայտնեց, որ հուլիսի 16-ին կուսակցության կենտրոնական գրասենյակում  ՀՀԿ խորհրդի անդամների մասնակցությամբ տեղի կունենա խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվելու են Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի հրապարակված գլուխները: Հուլիսի 16-ին տեղի կունենա նաև ՀՀԿ գործադիր մարմնի նիստը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am