Իրանի շուրջը համաձայնությունը ձեռք չԷր բերվի առանց Ռուսաստանի. Օբամա

Armenpress 10:07, 15 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց Ռուսաստանի Դաշնության կողմից աջակցության Իրանի միջուկային ծրագրի շուրջը համաձայնության հնարավոր չԷր լինի հասնել: Այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման The New York Times թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է թերթի Էլեկտրոնային տարբերակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանն օգնեց դրանում,- մեջբերում Է հրատարակությունն ԱՄՆ-ի ղեկավարի խոսքը:- Անկեղծ կլինեմ ձեզ հետ, հաշվի առնելով, թե Ռուսաստանի հետ այժմ ինչ տարաձայանություններ ունենք Ուկրաինայի առիթով, ես վստահ չԷի, թե դա կօժանդակվի»: «Ինձ զարմացրեց՝ այն, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՌԴ-ի կառավարությունը որքան են դա բաժանել միմյանցից (այդ երկու հարցերը՝ Իրանը եւ Ուկրաինան - ծանոթ. խմբ.), եւ մենք այդ համաձայնությանը չԷինք հասնի, եթե չլիներ Ռուսաստանի պատրաստակամությունը գործելու մեզ եւ «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամներ եւ Գերմանիա) մյուս անդամների հետ՝ լավ համաձայնության հասնելու համար»,- նշել Է Բարաք Օբաման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am