Հայ բռնցքամարտիկներից երկուսը Սերբիայում ընթացող «Ոսկե ձեռնոց» մրցաշարի եզրափակչում են

Armenpress 21:33, 10 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայում ընթացող «Ոսկե ձեռնոց» բռնցքամարտի հեղինակավոր մրցաշարում հայ բռնցքամարտիկները շարունակում են իրենց վստահ ելույթները: 24 երկրների ներկայացուցիչների պայքարում այս պահի դրությամբ Հայաստանն ունի եզրափակչի երկու մասնակից և ևս մեկ մարզիկ էլ դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ առնվազն ապահովելով բրոնզե մեդալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, հայ բռնցքամարտիկներից ոսկե մեդալի համար կպայքարեն 51 կգ քաշային, աշխարհի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը և 60 կգ քաշային Անի Հովսեփյանը: Հայաստանը ներկայացնող մյուս բռնցքամարտիկը՝ 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը, հուլիսի 10-ին հաղթելով Ռիչարդ Կոչիսին, դուրս եկավ կիսաեզրափակիչ և հուլիսի 11-ին կպայքարի եզրափակչի ուղեգրի համար :

Հայաստանի հավաքականը Սերբիա է մեկնել 6 մարզիկով, որոնցից 3-ն աապահովել են մեդալ և դեռ պայքարում են ամենաբարձր տեղերի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am