Սելֆի անող Քիմ Քարդաշյանի մոմե արձանը տեղադրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում

Armenpress 14:36, 10 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒLԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սելֆի անող Քիմ Քարդաշյանի մոմե արձանը տեղադրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկահայ աստղի Ինստագրամի պաշտոնական էջը, Քիմը հավանել է այն: «Աստված իմ, Լոնդոնի Մադամ Տյուսոյի իմ մոմե արձանը հրաշալի է: Ինչ լավ է, որ դուք կարող եք սելֆի անել նրա հետ»,-նշել է նա:

Մոմե արձանի Քիմը կրում է Balmain ապրանքանիշը զգեստ, որն իր ամենասիրելիներից է: «Անհամբեր սպասում եմ, թե երբ կկարողանամ կրել նույն զգեստը և սելֆի անել իմ մոմե արձանի հետ»,-հավելել է Քիմ Քարդաշյանը: Մոմե արձանի հետ հավերժանալ կարող են բոլոր ցանկացողները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am