Յուրա Մովսիսյանը հրաժարվել է վերադառնալ նախկին ակումբ

Armenpress 12:30, 10 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Յուրա Մովսիսյանը մերժել է նախկին ակումբի առաջարկը:

«Տրանսֆերային պատուհանի ընթացքում Մովսիսյանը չի միանա «Ռեալ Սոլթ Լեյք»-ին: Նրան «Սպարտակ»-ում դուր է գալիս, իսկ գլխավոր մարզչի փոփոխությունից հետո նոր մասնագետը հետաքրքրություն է ցուցաբերել Յուրայի նկատմամբ: Նա ցանկանում է մնալ այդ ակումբում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է MLS-ի «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի տեխնիկական տնօրեն Քրեյգ Վայբելը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամը «Ռեալ Սոլթ Լեյք»-ի կազմում հանդես է եկել 2007-2009 թվականների ընթացքում և այդ թիմի հետ դարձել է MLS-ի գավաթակիր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am