Փաստաբանների պալատի խորհուրդը դադարեցրել է փաստաբան Ումրշատյանի արտոնագրի գործողությունը

Armenpress 17:50, 7 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արմեն Ումրշատյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից, հուլիսի 6-ին փաստաբանների պալատի խորհուրդը քննել է  քաղաքացի Էմմա Կիրակոսյանի դիմումի հիման վրա հարուցված ԿԳ-15021 կարգապահական գործը:

Փաստաբան Արմեն Ումրշատյանը մեղավոր է ճանաչվել Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.7.2., 3.1.8 և 3.5.5. ենթակետերի խախտումների համար, իսկ որպես տույժ՝ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է դադարեցնել նրա 385 արտոնագրի գործողությունը:

Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով` այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: Որոշումը օրինական ուժի մեջ է մտնում բողոքարկման ժամկետն անցնելուց հետո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am