Էկվադորում շուրջ 800 հազար մարդ Է հավաքվել Հռոմի պապի պատարագին

Armenpress 12:04, 7 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտավորապես 800 հազար մարդ Է ներկա եղել այն պատարագին, որը հուլիսի 6-ին Էկվադորի Գուայակիլ քաղաքի Լոս Սամանես զբոսայգում մատուցել Է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ինչպես հայտնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հարավամերիկյան երկրի կառավարությունը:

Ըստ որում պատարագի կազմակերպիչները ենթադրում Էին, թե կժամանեն շուրջ 1,5 միլիոն հավատացյալներ. ոչ միայն տեղացի բնակիչներ, այլեւ հյուրեր հարեւան երկրներից: Այսպես, Էկվադորում քահանայապետի գտնվելու ժամանակ երկրի սահմանը հատած կոլումբիացիների թիվը քառապատիկ աճել Է:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը Լատինական Ամեիկա կատարած՝ իր երկրորդ այցելության ընթացքում իր առաջին պատարագը նվիրել Է ընտանիքի հիմնախնդիրներին: «Ընտանիքի գրկում ոչ ոք չի մերժվի, այնտեղ կսովորեցնեն ճնշել ագրեսիվությունը եւ ընչաքաղցությունը»,- մեջբերում Է Ֆրանցիսկոսի խոսքը կոլումբիական  El Tiempo պորտալը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am