Եգիպտոսում հանգստացող հայերին ԱԳՆ-ն հորդորում է մնալ հանգստի գոտիներում

Armenpress 16:38, 6 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Եգիպտոսում հանգստացող ՀՀ քաղաքացիներին հորդորում է մնալ  հանգստի համար նախատեսված գոտիներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԳՆ-ն հայտարարել է ֆեյսբուքյան իր էջի միջոցով: «Հուշադրություն՝ Եգիպտոսում գտնվող և իրենց հանգիստը ծրագրող քաղաքացիների: Եգիպտոսում գտնվող և իրենց հանգիստը Եգիպտոսում անցկացնել ծրագրող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մնալ հանգստի համար նախատեսված գոտիներում»,-նշված է հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am