Թբիլիսիում բնակելի շենքի փլուզվելու հետեւանքով մարդիկ են զոհվել

Armenpress 13:07, 6 Հուլիս, 2015

 ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում Մարզապալատի մոտ շենքի փլուզման հետեւանքով, ըստ նախնական տվյալներով, չորս մարդ մնացել է փլատակների տակ: Մեկին հաջողվել է հանել փլվածքի տակից: Մնացած երեքը զոհվել են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Գրուզիա Online»-ը, հայտարարել է Վրաստանի արտակարգ իրավիճակների գծով գործակալությունը:

Միջադեպի վայրում աշխատում են փրկարարները եւ շտապօգնության հաշվարկները:

Շենքի վրա, որի մի մասը փլուզվել է, ծրագրվում էր կառուցել եւս երկու հարկ, ինչի համար շինարարները 24-ժամյա աշխատանքներ էին տանում:

ԶԼՄ-ները հայտնել են որ ծրագրվում էր շենքը վերածել հյուրանոցի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am