Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են շաբաթօրյակները

Armenpress 18:34, 4 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են շաբաթօրյակներ: Այս շաբաթ ևս, ի թիվս գլխավոր ու երկրորդական փողոցների, աշխատանքներն իրականացվել են նաև բակային հատվածներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործընթացին տեղերում  հետևել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը:

Սանմաքրման ընթացքում կուտակված աղբը տեղափոխվել է աղբավայրեր:

Շաբաթօրյակների հիմնական նպատակը ընդհանուր օգտագործման տարածքները մաքուր ու բարեկարգ պահելն է: Շաբաթօրյակներն իրականացվում են  համատիրությունների, սանմաքրման ծառայությունների, պատասխանատու այլ կառույցների միջոցով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am