Խորեոգրաֆիայի պետական թատրոնը կներկայացնի «Ճպուռն ու մրջյունը» մանկական երաժշտական հեքիաթը

Armenpress 14:57, 3 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒLԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորեոգրաֆիայի թատրոնն իր մանուկ և պատանի հանդիսատեսի դատին կհանձնի նոր երաժշտական, գունեղ ներկայացում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, թատրոնը հուլիսի 5-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կներկայացնի «Ճպուռն ու մրջյունը» մանկական երաժշտական հեքիաթի առաջնախաղը:

Իվան Կրիլովի համանուն առակի հիման վրա ստեղծված մանկական երաժշտական հեքիաթ-ներկայացումը սպասված նվեր է թատերասեր հանդիսատեսին: Ներկայացման ռեժիսոր-բեմադրիչն է Վիգեն Ստեփանյանը, երաժշտության հեղինակն է  Վահե Հայրապետյան, պարերի բեմադրիչը` Սարգիս Հակոբյանը, հագուստի ձևավորումը՝ Կարինե Աթանյանի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am