Հալեպի երբեմնի հայաշատ Աշրաֆիե թաղամասը ռմբակոծվել է

Armenpress 13:22, 3 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Աշրաֆիե թաղամասը, որը ժամանակին հայաշատ էր, նախօրեին ռմբակոծությունների թիրախում է հայտնվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը` ավելացնելով, որ թաղամասում այժմ հայեր չեն բնակվում: «Ռմբակոծությունները սկսվել են հուլիսի 2-ի երեկոյան և շարունակվել մինչև առավոտ: Արդեն մեկ ժամ է` իրավիճակը հանգիստ է, իսկ պատճառած վնասների մասին դեռ տեղեկություններ չկան»,- նշեց նա:

Ռեիսյանը նաև տեղեկացրեց, որ Աշրաֆիեի ռմբակոծությունը սկսվել է հրասանդներով ու հրթռիներով, ապա միջամտել են հրետանիները, իսկ հետո ռմբակոծությունները շարունակել են օդային ուժերը:

Նա նաև հիշեցրեց մշտական առկա խնդիրների մասին` կապված էլեկտրականության, ջրի ու համացնացի հետ: Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, Ռեիսյանի խոսքով՝ այս տարի մնացած տարիների համեմատությամբ Հալեպում այնքան էլ բարձր չէ օդի ջերմաստիճանը:

Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը` զինված խմբավորումների հսկողության տակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am