Ադրբեջանում տուբերկուլյոզից 372 մարդ է մահացել

Armenpress 11:00, 3 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ 2014 թվականին այդ երկրում տուբերկուլյոզից 372 մարդ է մահացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով report.az կայքը, դա նշանակում է, որ Ադրբեջանում բնակչության յուրաքանչյուր 100 հազարին տուբերկուլյոզով վարակվելու 4 դեպք է ընկնում:

2013 թվականին Ադրբեջանում տուբերկլուլյոզից մահացել է 378, 2012 թվականին` 373, 2011 թվականին` 577, 2010 թվականին` 709 մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am