Թուրքիան զորք եւ ռազմական տեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին

Armenpress 19:45, 2 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երկու օր է, ինչ Թուրքիայի զինված ուժերը ցամաքային զորքեր, զինտեխնիկա եւ սպառազինություն է սկսել կուտակել Սիրիայի հետ սահմանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» թերթը, երկօրյա կուտակումներից հետո Թուրքիայի երկրորդ բանակի հրամանատար Ադեմ Հուդութին զինվորականների մեծ պատվիրակության ուղեկցությամբ հուլիսի 2-ին ժամանել է Սիրիայաի հետ սահմանակից Քիլիս: Այդտեղ նա հանդիպել է Քիլիսի նահանգապետ Սուլեյման Թափսըզի հետ եւ գնահատել Սիրիայի հետ սահմանում տեղի ունեցող զարգացումները: Բանակի գեներալը բարձրաստիճան զինվորականների հետ շրջել եւ ստուգումներ է անցկացրել սահմանագծի երկայքնով տեղակայված պահակակետերում:

Քիլիս փոխադրված զինտեխնիկայի մեջ նկատելի մեծ թիվ է կազմում զրահապատ տեխնիկան: Նման զինատեսակներ եւ զորք է փոխադրվել նաեւ Սիրիայի հետ սահմանին մոտ գտնվող Մարաշի շրջան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am