Հունաստանի նախագահը չեղյալ Է հայտարարել այցը Գերմանիա

Armenpress 17:31, 2 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը չեղյալ Է հայտարարել հուլիսի 7-ին նշանակված այցը Գերմանիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է գերմանական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Այցի չեղարկման պատճառն առայժմ չի նշվում: Տեղի դիտորդների կարծիքով, բացառված չԷ, որ դա կապված Է երկրի ծանր ֆինանսական իրադրության եւ հուլիսի 5-ին պլանավորված հանրաքվեի հետ:

Բեռլինում Պավլոպուլոսը պետք Է հանդիպեր ԳՖՀ-ի նախագահ Յոահիմ Գաուկի հետ:

Հունիսի 5-ին Հունաստանում տեղի կունենա հանրաքվե, որում երկրի քաղաքացիները պետք Է որոշեն՝ արժե արդյոք, որ Աթենքը պետական ծախսերը կրճատի վարկատուների կողմից առաջարկված եղանակով: Այդ պայմաններն ընդունելուց հույների հրաժարվելու դեպքում երկրին սպառնում Է պարտազանցում եւ եվրոգոտուց հեռացում:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հուլիսի 1-ին ազգին հղած ուղերձում կոչ է արել համաքաղաքացիներին՝ հանրաքվեում դեմ քվեարկել Եվրոպայի կողմից առաջարկված խիստ խնայողության միջոցառումներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` ТАСС/EPA

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am